Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ճապոնիայի ափերի մոտ աղետի ենթարկված լցանավից քիմիկատները կտեղափոխեն այլ նավ

Ճապոնիայի ափերի մոտ աղետի ենթարկված լցանավից քիմիկատները կտեղափոխեն այլ նավ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի առափնյա պահպանությունն սկսել Է Յամագուտիի պրեֆեկտուրայի ափերի մոտ աղետի ենթարկված «Եվա մարու» լցանավից նատրիումի հիդրօքիդի բեռն այլ նավ տեղափոխելու  նախապատրաստումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հեռուստաալիքը:

Ավելի վաղ Ճապոնիայի Ծովի անվտանգության վարչությունում, որը զուգակցում Է առափնյա պահպանության եւ փրկարարական ծառայության գործառույթները, ՏԱՍՍ-ին հաղորդել են, որ աղետի վայրում թունավոր նյութերի ոչ մի կարգի արտահոս չի հայտնաբերվել:    

Ներկայում լցանավը գտնվում Է ափից 350 մետրի վրա կայուն վիճակում՝ 22 աստիճան կողաթեքմամբ: Նավից վառելիքի արտահոս նույնպես չի գրանցվել:

Շուրջ 50 մետր երկարությամբ լցանավում կա 400 տոննա նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա): Դրա հատվածամասերից մեկում սկսել Է ջուր լցվել Ներքին Ճապոնական ծովի ափի Յամագուտիի պրեֆեկտուրայի Սենան նավահանգստից դուրս գալուց գրեթե անմիջապես հետո: Չորս մարդուց բաղկացած անձնակազմը տարահանվել Է, նրանցից ոչ ոք չի տուժել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am