«Շառլ դե Գոլ» ավիակրի ինքնաթիռներն սկսել են հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին
10:17, 30 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակրի վրա բազավորված «Ռաֆալ» ինքնաթիռներն սկսել են հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը:
Ինքնաթիռները գործում են Սիրիայի եւ Իրաքի օդային տարածությունում: Ավիակիրը, որը տեխզննման համար գտնվում Էր Ֆրանսիայում, մերձավորարեւելյան տարածաշրջան Է ժամանել մի քանի օր առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում