«Շառլ դե Գոլ» ավիակրի ինքնաթիռներն սկսել են հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին

10:17, 30 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակրի վրա բազավորված «Ռաֆալ» ինքնաթիռներն սկսել են հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման  դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը:

Ինքնաթիռները գործում են Սիրիայի եւ Իրաքի օդային տարածությունում: Ավիակիրը, որը տեխզննման համար գտնվում Էր Ֆրանսիայում, մերձավորարեւելյան տարածաշրջան Է ժամանել մի քանի օր առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am