Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել
17:39, 29 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները: Էրդողանը Մերկելին նոր տվյալներ է հաղորդել թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում