Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շնորհիվ ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունի

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շնորհիվ ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ 
ապահովելու հնարավորություն ունի

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս ևս աջակցեցին մեկ ընտանիքի` կայուն եկամուտի աղբյուր ստեղծելու գործում: Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Արագածոտնի մարզի գյուղական համայնքներից մեկում բնակվող երկու զավակների ծնողներ՝ Սերոբի և Ծաղիկի ընտանիքին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընտանիքը համայնք է տեղափոխվել մեկ տարի առաջ: Ընտանիքի մոր առողջական խնդիրները լուծելու նպատակով նրանք ստիպված են եղել վաճառել քաղաքի իրենց բնակարանը, իսկ մնացած գումարով տուն են գնել գյուղում: Երեխաներից Քնարիկը գնում է դպրոց, իսկ երկու տարեկան Գայանեն տանն է՝ սիրող ու հոգատար ծնողների ու տատիկի ուշադրության կենտրոնում: Այս ընտանիքը բնակվում է ծայրահեղ աղքատ պայմաններում, տանը չկան սանիտարահիգիենիկ հարմարություններ: Տունն ունի նաև ջեռուցման խնդիր։

Այս ընտանիքի չափահաս անդամները չունեն հիմնական աշխատանք, իսկ նրանց եկամտի միակ աղբյուրը Սերոբի և Գայանե տատիկի սեզոնային աշխատանքն է՝ հովվությունը և մոր՝ Ծաղիկի հիվանդության թոշակը: Համայնքում չկան աշխատատեղեր, ինչը բարդացնում է կայուն եկամտի ապահովման հարցը:

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով անասնապահության դերն ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործում, Սերոբին տրամադրվել է կով, հավ և անասնակեր՝ անասնապահական աշխատանքները սկսելու, սննդի և վառելիքի հարցը որոշակի չափով լուծելու, ինչպես նաև՝ եկամուտ ապահովելու համար:

Ընտանիքի ծնողները վստահ են, որ այժմ արդեն կկարողանան ապահովել իրենց ընտանիքի առաջնային կարիքները և երեխաներին պահել տանը՝ ծնողական հոգածության ներքո:

«Մենք շնորհակալ ենք Ucom-ի բաժանորդներին այս ծրագրի իրականացմանն ուղղված յուրաքանչյուր դրամի համար: Ucom Հիմնադրամն, ինչպես միշտ, կրկնապատկում է նրանցից յուրաքանչյուրի ներդրումը և ջանքեր է գործադրում, որ ծրագիրը շարունակական բնույթ կրի, և երեխաները մեծանան՝ ծնողական սիրով ու ջերմությամբ շրջապատված», - ասել է Ucom Հիմնադրամի տնօրեն՝ Աշոտ Բարսեղյանը:

«Վորլդ Վիժնը  բազմամյա փորձ ունի խոցելի և անապահով ընտանիքների հետ աշխատանքի ոլորտում և իր փորձագետների ու սոցիալական աշխատողների ջանքերով կազմակերպում է մասնագիտական աշխատանքներ` ընտանիքների հետ մշակելով անհատական զարգացման պլաններ: Այս աշխատանքների առանցքային նպատակն է բարելավել յուրաքանչյուր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչի արդյունքում էլ ծնողները կշարունակեն երեխաներին պահել ընտանիքում», - ասել է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն՝ Ժիրայր Էդիլյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am