Ջազի փառատոնն այս տարի նվիրվելու է ջազ-ինդուստրիայի հիմնադիր Ջորջ Ավագյանին
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը ներկայացնում են տարվա ամենաջազային իրադարձությունը Հայստանում՝ Yerevan Jazz Fest ամենամյա ջազ-փառատոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկակայոչելով Ջազի հայկական ասոցիացիայի ֆեյսբուքյան էջը, Yerevan Jazz Fest 2016-ը տեղի կունենա հոկտեմբերի 13-16-ը:
Փառատոնն իր ծավալով և հնչեղությամբ գերազանցում է նախորդ տարվանը: Այն այս տարի նվիրվելու է ծագումով հայ, ամերիկաբնակ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, հայտնի «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջորջ Ավագյանին:
Yerevan Jazz Fest 2016-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա «Հայերը՝ ջազում» խորագրով համերգը, որտեղ ելույթ կունենան Լևոն Մալխասյանը, Ալինա Ենգիբարյանը, Արմեն Թութունջյանը, Թավիթջան Եղբայրները և Մո Փլեժրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում