Ջազի փառատոնն այս տարի նվիրվելու է ջազ-ինդուստրիայի հիմնադիր Ջորջ Ավագյանին

Armenpress 12:39, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը ներկայացնում են տարվա ամենաջազային իրադարձությունը Հայստանում՝ Yerevan Jazz Fest ամենամյա ջազ-փառատոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկակայոչելով Ջազի հայկական ասոցիացիայի ֆեյսբուքյան էջը, Yerevan Jazz Fest 2016-ը տեղի կունենա հոկտեմբերի 13-16-ը:

Փառատոնն իր ծավալով և հնչեղությամբ գերազանցում է նախորդ տարվանը: Այն այս տարի  նվիրվելու է ծագումով հայ, ամերիկաբնակ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, հայտնի «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջորջ Ավագյանին:

 Yerevan Jazz Fest 2016-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա «Հայերը՝ ջազում» խորագրով համերգը, որտեղ ելույթ կունենան Լևոն Մալխասյանը, Ալինա Ենգիբարյանը, Արմեն Թութունջյանը, Թավիթջան Եղբայրները և Մո Փլեժրը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am