Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնականները ջանում են զարգացնել անվտանգության խնդիրների հետազոտության մակարդակը

ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնականները ջանում են զարգացնել անվտանգության խնդիրների 
հետազոտության մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ գործող ԲՈՀ-ի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» Մասնագիտական խորհրդի և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Գիտական խորհրդի համատեղ նիստ, որի օրակարգում Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Իսրայելյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկություններն Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման տասնամյակում (2002-2012 թթ.)» վերնագրով մենագրության շնորհանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նիստը վարում էր ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Նա նշեց, որ ՊՆ ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանները, միջազգային հեղինակավոր հետազոտական համալսարանների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, նրանց փորձի ուսումնասիրմամբ և դրա՝ Հայաստանում տեղայնացմամբ, ջանում են զարգացնել ու բարձրացնել մեզանում անվտանգային խնդիրների հետազոտության մակարդակը՝ ի նպաստ պետության անվտանգության ամրապնդման: Այս համատեքստում նա բարձր գնահատեց Անդրանիկ Իսրայելյանի հետազոտական աշխատանքը՝ հարևան պետության արտաքին քաղաքականության ուսումնասիրման տեսանկյունից:

Անդրանիկ Իսրայելյանի մենագրությունը ուսումնասիրում է Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման տասնամյակում Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսական հիմքերը և վերլուծում գործնական ուղղությունները: Մենագրությունն անդրադառնում է նաև տարբեր ուղղություններով Թուրքիայի արտաքին քաղաքականության ազդեցությանը Հայաստանի Հանրապետության և հայության շահերի վրա: Աշխատանքը նախատեսված է պատմաբանների, միջազգայնագետների, դիվանագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակների համար:

Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան ՊԱՀՀ-ի պետի գիտության գծով տեղակալ-ԱՌՀԻ-ի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, ՊԱՀՀ-ի Գիտխորհրդի և 056 Մասնագիտական խորհրդի այլ անդամներ: Նրանք, կարևորելով Անդրանիկ Իսրայելյանի մենագրությունը, մաղթեցին նրան նոր հաջողություններ իր հետագա գիտական աշխատանքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am