Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հուզումների պատճառով պարետային ժամ է սահմանվում ԱՄՆ-ի Շառլոտ քաքաղում

Հուզումների պատճառով պարետային ժամ է սահմանվում ԱՄՆ-ի Շառլոտ քաքաղում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Շառլոտ քաղաքի (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) իշխանությունները որոշում են կայացրել սահմանել պարետային ժամ, որն ուժի մեջ կմտնի կեսգիշերից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին այս մասին հայտնել Է քաղաքապետարանը: 

«Սկսած սեպտեմբերի 23-ից, պարետային ժամը կգործի ամեն օր կեսգիշերից մինչեւ առավոտյան վեցը: Այն չեղյալ կհայտարարվի, երբ դադարի գործել արտակարգ դրության ռեժիմը կամ հետ կանչվի համապատասխան կարգադրությունը»,- ճշտել Է քաղաքապետարանը: Համապատասխան հրամանագիրն ստորագրել Է քաղաքագլուխ Ջենիֆեր Ռոբերտսը:  

Շառլոտում զանգվածային անկարգություններ Է հրահրել ոստիկանի կողմից աֆրոամերիկացու սպանությունը: Հուզումների ընթացքում տուժել են տասը քաղաքացիական անձ, չորս ոստիկան, հասարակական կարգի խախտման համար ձերբակալվել Է 44 մարդ:

Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Փեթ Մաքրորին արտակարգ դրություն Է սահմանել Շառլոտում եւ քաղաք Է ուղարկել Ազգային գվարդիայի, ինչպես նաեւ պարեկապահակետային ծառայության ստորաբաժանումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am