Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայազգի գիտնականները ՀՀ Նախագահի հետ մտքեր են փոխանակել Հայաստանում գիտության և կրթության զարգացման շուրջ

Հայազգի գիտնականները ՀՀ Նախագահի հետ մտքեր են փոխանակել Հայաստանում գիտության 
և կրթության զարգացման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող Համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Իսպանիայից և մի շարք այլ երկրներից: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ Նախագահի աջակցությամբ գործող «Երիտասարդ գիտնականների աջակցության» ծրագրի շրջանակներում և նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է գիտնականներին հայրենիքում և շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի առթիվ: Սերժ Սարգսյանը կարևորել է Համահայկական գիտական համաժողովի անցկացումը քաղաքամայր Երևանում՝ գիտության գրեթե բոլոր բնագավառները ներկայացնող հայազգի ճանաչված գիտնականների մասնակցությամբ:

Նմանատիպ միջոցառումները, Նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն են ոչ միայն համախմբելու աշխարհի հայ գիտնականներին, այլև նրանց փորձն ու կապերն օգտագործելու հայազգի երիտասարդ գիտնականներին միջազգային հարթակներում պատշաճ ներկայացնելու և գիտության զարգացման ժամանակակից միտումներին հաղորդակից դարձնելու համար:

Հանդիպմանը մասնակցող գիտնականները ՀՀ Նախագահին ներկայացրել են համաժողովի ընթացքից իրենց տպավորություններն ու միջոցառումից ակնկալիքները:

Սերժ Սարգսյանը պատասխանել է գիտնականներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել կրթության և գիտության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, դրանց շրջանակներում հատկապես երիտասարդ գիտնականներին խրախուսման, նրանց գործունեության օժանդակմանն ուղղված ծրագրերը:

Հայազգի գիտնականները Հանրապետության Նախագահի հետ մտքեր են փոխանակել Հայաստանում գիտության և կրթության զարգացման խթանման նպատակով համատեղ հետագա համագործակցության շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am