Տնտեսություն

Դոլարը, ռուբլին ու ֆունտը դրամի նկատմամբ արժեզրկվել են

1 րոպեի ընթերցում

Դոլարը, ռուբլին ու ֆունտը դրամի նկատմամբ արժեզրկվել են

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերի 20-ին կազմել է 473.56 դրամ: Այն սեպտեմբերի 19-ի համեմատ արժեզրկվել է 0.30 դրամով: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.63 դրամ՝ արժևորվելով 0.49 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 614.92 դրամ է՝ սեպտեմբերի 19-ի համեմատ այն նվազել է 3.61 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը սեպտեմբերի 20-ին կազմել է 7.29 դրամ` սեպտեմբերի 19-ի համեմատ արժեզրկվել է 0.02 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 291.11 դրամ, ոսկի՝ 20.018.99 դրամ, պլատին` 15.545.04 դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում