Հասարակական

«Բալասանյան դաշինք»-ը և «Գալա» կուսակցությունը դադարեցրել են քարոզարշավը

1 րոպեի ընթերցում

«Բալասանյան դաշինք»-ը և «Գալա» կուսակցությունը դադարեցրել են քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով դադարեցվում է «Բալասանյան դաշինք»-ի քարոզարշավը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բալասանյան դաշինք»-ինախընտրական շտաբից:

«Հայտնում ենք մեր խոր ցավակցություը և զորակցությունը Գրիգորյանների ընտանիքին»,- նշվում է «Բալասանյան դաշինք»-ի հաղորդագրության մեջ:

Ընտրարշավը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարել է նաև «Գալա» (գաղափարական լիբերալների ալյանս) կուսակցությունը:

Գյումրիում հայտնաբերվել է ավագանու ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Վարդևան Գրիգորյանի որդու դին:«Մենք նման ահազանգ ստացել ենք: Այս պահին ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում են, մանրամասները ճշտվում են»,- հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում