Արցախ

Ուկրաինայի հայերը Լվովի քաղաքապետին պարգևատրել են շքանշանով

1 րոպեի ընթերցում

 Ուկրաինայի հայերը Լվովի քաղաքապետին պարգևատրել են շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության պատվիրակությունը սեպտեմբերի 16-ին շքանշանով է պարգևատրել Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` AnalitikaUa-ն տեղեկացնում է, որ Ուկրաինայի հայերի Միությույնը Լվովի քաղաքապետին պարգևատրել է «Սրբոց Նահատակյաց` Հայոց ցեղասպանության զոհերի» շքանշանով:

Ուկրաինայում հայերի Միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը, փոխանցելով կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի ողջույնի խոսքերը, Անդրեյ Սադովոյին հանձնել է Ուկրաինայի հայերի միության շքանշանը:

«Հայերը միշտ ապրել են և կապրեն Լվովում: Այստեղ նրանց միշտ ուրախ են տեսնել»,- ասել է Անդրեյ Սադովոյը:

Ուկրաինայի հայրեի Միության «Սրբոց Նահատակաց` Հայոց ցեղասպանության զոհերի» շքանշանը ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի ծրագրերի կազմակերպման շրջանակներում` Ուկրաինայի հայրեի միության կողմից: Շքանշանն իր անունը ստացել է` ի հիշատակ Հայոց ցեղասպանությունում նահատակվածների:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում