Արցախ

«Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը կկայանա սեպտեմբերի 22-ին

2 րոպեի ընթերցում

«Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը կկայանա սեպտեմբերի 22-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը, որն ամեն տարի անց է կացվում թուրք ազգայնականների կողմից սպանված Դինքի ծննդյան օրը` սեպտեմբերի 15-ին, այս տարի մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) տոնակատարությունների հետ համընկնելու պատճառով կիրականացվի սեպտեմբերի 22-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցանակաբաշխությունը կանցկացվի արդեն ութերորդ տարին անընդմեջ:

Մրցանակաբաշխության այս տարվա ժյուրիի կազմում ընդգրկված են 2015 թվականի մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպան Սամար Բադավին, 2015 թվականի մրցանակակիր KAOS GL ԼԳԲՏ միությունը, ռեժիսոր, սցենարիստ Ատոմ Էգոյանը, մտավորական Էթյեն Բալիբարը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը, մտավորական Միշել Մարիանը, բանաստեղծ, գրող և գրաքննադատ Մուրաթան Մունգանը, ֆեմինիստ գրող և մարդու իրավունքների պաշտպան Շիրին Թեքելին և «Հրանտ Դինք» հիմնադրամի նախագահ Ռաքել Դինքը:

«Հրանտ Դինք» միջազգային մրցանակն ամեն տարի հանձնվում է մեկ մարդու և մեկ կազմակերպության, ովքեր Թուրքիայում կամ երկրից դուրս պայքարում են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից զերծ աշխարհի համար, սեփական իդեալների համար պատրաստ են ռիսկի գնալ, օգտագործում են խաղաղության լեզուն և նման կերպ խրախուսում են և ոգեշնչում մյուսներին:

«Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությունը նպատակ ունի ցույց տալու, որ սեփական իդեալների համար պայքարող մարդկանց ձայնը լսելի է, նրանց աշխատանքը` տեսանելի, և նրանք միայնակ չեն:

Ստամբուլահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր թուրք ազգայնականների կողմից 2007 թվականի հունվարի 19-ին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում