Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում նվազել է ավտովթարների և դրանց հետևանքով զոհերի թիվը

Հայաստանում նվազել է ավտովթարների և դրանց հետևանքով զոհերի թիվը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվում Հայաստանում զգալիորեն նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը: Օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

«Այսօրվա դրությամբ ունենք կայուն վթարայնության վիճակ: Վիճակը կարելի է բավարար գնահատել, քանի որ վերջին 5 տարիներին տարեցտարի աճող միտումի պայմաններում, ընդհակառակը, պատկերը փոխվել է: Այսօրվա դրությամբ տարեսկզբից հանրապետությունում գրանցվել  է 1972 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 150, վիրավորվել՝  2794 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը՝ 53-ով, իսկ վիրավորների թիվը՝ 253-ով: Սրանք վթարայնության վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշներն են, որոնցով կարելի է գնահատական տալ: 2011թ-ից սկսած մեզ մոտ տարեցտարի աճի միտում էր նկատվում, և առաջին անգամ այդ միտումը կանգնել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ այս ձեռքբերումը պայմանավորված է երեք գործոններով: «Առաջինը՝ խստացվել է վարչարարությունը ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող վարորդների նկատմամբ: Անցած տարվա համեմատ կրկնապատկվել է ոչ սթափ վիճակում հայտնաբերված վարորդների թիվը: Հաջորդ գործոնը ակտիվ պայքարն է առջևի թաղանթապատված դիմապակիներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների դեմ: Այսօր արդեն կարելի է ասել, որ գրեթե չես հայտնաբերի տրանսպորտային միջոց, որի առջևի դիմապակին լինի թաղանթապատված: Տասնյակ հազարավոր տրանսպորտային միջոցի վարորդներ ինքնակամ հեռացրել են առջևի դիմապակու թաղանթը, իսկ տասնյակ հազարավոր տրանսպորտային միջոցի վարորդներ էլ մաքրել են դիմապակու թաղանթը մեր միջամտությամբ: Երրորդ գործոնը սահմանված արագության գերազանցման փաստերի հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքն էր»,- պարզաբանեց Նորի Սարգսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am