Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն մտադրվել են համակարգված հարվածներ հասցնել Հալեպին

ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն մտադրվել են համակարգված հարվածներ հասցնել Հալեպին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան եւ Վաշինգտոնը Սիրիայի իրադրության կարգավորման  բանակցություններում ուսումնասիրում են սեպտեմբերի կեսերին Հալեպում համատեղ գործողություն իրականացնելու հնարավորությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է Ժնեւի մի աղբյուր: 

«Կողմերը քննարկում են մոտավորապես սեպտեմբերի կեսերից Հալեպում զինյալներին համակարգված հարվածներ հասցնելու հնարավորությունը»,- ասել Է ռուս-ամերիկյան կոնսուլտացիաներին մոտ կանգնած աղբյուրը:   

Նա պարզաբանել Է, որ «այդ պահին քաղաքում եւ դրա շրջակայքում պետք Է մնացած լինեն սոսկ այն զինյալները, որոնք չեն ցանկացել վայր դնել զենքը եւ դուրս գալ Հալեպից»: 

«Քաղաքում մնացած զինյալները կշրջափակվեն եւ ենթակա կլինեն ոչնչացման»,- ընդգծել Է աղբյուրը՝ չճշտելով, թե ենթադրվում Է արդյոք Սիրիայի ռազմաօդային ուժերի մասնակցությունն այդ հարվածները հասցնելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am