Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չեմպիոնները վերադարձան. հայ օլիմպիականները ժամանեցին Ռիո դե Ժանեյրոյից

Չեմպիոնները վերադարձան. հայ օլիմպիականները ժամանեցին Ռիո դե Ժանեյրոյից

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի համար սպորտային նոր պատմություն կերտած հայ օլիմպիականները վերադարձան հայրենիք: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Դոհա-Երևան չվերթը վայրեջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում մոտավորապես 00:50-ին: Արթուր Ալեքսանյանին, Միհան Հարությունյանին, Սիմոն Մարտիորսյանին, Գոռ Մինասյանին հայ մարզասերները դիմավորեցին իսկական հերոսներին վայել:

«Արթուր, Միհրան, Սիմոն, Գոռ չեմպիոն» վանկարկումներն անդադար հնչում էին բոլոր կողմերից:

Հայկական սպորտի առաջամարտիկներին Հայաստանի տարբեր մարզերից, հարազատ բնակավայրերից դիմավորելու էին եկել հարյուրավոր երկրպագուներ:

Հայ օլիմպիականների դիմավորելու էին եկել նար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ: Վարչապետը առաջինը շնորհավորեց հայրենիք ժամանած մարզիկներին:

Արթուր Ալեքսանյանը իր ոսկե մեդալը դրվագներից մեկում հանձնեց Միհրան Հարությունյանին, ով օլիմպիակնների սովորությանը համաձայն կծեց պատվավոր մեդալը: Արթուրն այդ կերպ ցույց տվեց, որ Միհրանն էլ իրական չեմպիոն է, իսկ երկրպագուներն էլ Միհրանին դիմավորեցին որպես իրական չեմպիոնի: Մարզիկները ուղղվեցին մեքենանարով հանրապետության հրապարակ, որտեղից կմեկնեն հարազատ բնակավայրեր և այնտեղ կշարունակեն տոնակատարությունը: Դոհա-Երևան չվերթով Հայաստան ժամանեցին նաև հայ բռնցքամարտիկները, ազատ ոճի ըմբիշները և Ռիո մեկնած հայկական պատվիրակության մյուս անդամները:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am