Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իտալիայում երկրաշարժից զոհերի թիվը հասնում է 247-ի. նրանց թվում շատ են երեխաները

 Իտալիայում երկրաշարժից զոհերի թիվը հասնում է 247-ի. նրանց թվում շատ են երեխաները

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 247-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, այս մասին հայտնել են Իտալիայի քաղաքացիական պաշտպանության իշխանությունները: Ըստ նախնական տեղեկությունների վիրավորների թիվը 368 է: Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են ավելի քան 4300 փրկարարներ: Երկրի առողջապահության նախարարը հայտնել է, որ մահացածների թվում մեծ է երեխաների քանակը:

Ավելի վաղ հաղորդել էինք նաև, որ ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ ՀՀդեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:

6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցելտեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետրխորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին Ումբրիայիմարզում: Երկրի մակերեւույթի ցնցումներ է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարքքաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել ԻտալիայիԼացիոյի, Ումբրիայի եւ Մարկի մարզերում:

Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն, Պեսկար դելՏրոնտոն, Ակումուլին: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Հռոմում:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ ևարևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am