Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սիրիական զորքերը Հալեպում ճեղքել են զինյալների պաշտպանությունը ռազմական ուսումնարանի տարածքում

Սիրիական զորքերը Հալեպում ճեղքել են զինյալների պաշտպանությունը ռազմական 
ուսումնարանի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի զորամասերը Հալեպի հարավում ճեղքել-մտել են թռիչքային-տեխնիկական ուսումնարանի տարածք եւ մարտեր են մղում այնտեղ պաշտպանվող ելուզակախմբերի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Սուրիա ալ Էն» լրատվական պորտալին հայտնել է երկրի հյուսիսում Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչը:

Նրա տեղեկությունների համաձայն՝ հրետանին հակառակորդի դիրքերը գնդակոծում է երկու այլ ռազմական ուսումնարանների (հրետանային եւ հետեւակային) տարածքում, որոնք զինյալները գրավել էին օգոստոսի սկզբին:

Չնայած կրած կորուստներին, «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիայի ուժերը վտանգավոր հակագրոհներ են ձեռնարկում: Կառավարական ուժերն արդեն վեց գրոհ են դիմագրավել Ումմ-Կարաա ռազմավարական բարձունքի ուղղությամբ, որը իշխում է տեղանքի վրա քաղաքի հարավային մատույցներում:

Սիրիական ռազմաօդային ուժերն օդից հարվածներ են հասցնում հակառակորդի զորասյուներին՝ խոչընդոտելով հարեւան Իդլիբից Հալեպի հարավային մատույցներ օժանդակ ուժերի ու զինամթերքի տեղափոխմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am