Արցախ

Բակո Սահակյանը «HALO Trust»-ի հետ քննարկել է Արցախում ականազերծմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը «HALO Trust»-ի հետ քննարկել է Արցախում ականազերծմանը վերաբերող հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է «HALO Trust» կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Ջեյմս Կովանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,Նախագահ Սահակյանը կարեւորել է «HALO Trust» կազմակերպության գործունեությունը Արցախի Հանրապետությունում՝ երախտագիտություն հայտնելով ցուցաբերվող մարդասիրական եւ արհեստավարժական օգնության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում