Life

ԱՄՆ-ում լապշան դարձել է առավել ժողովրդականություն վայելող բանտային արժույթը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում լապշան դարձել է առավել  ժողովրդականություն վայելող բանտային արժույթը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագ պատրաստման լապշան հետ Է մղել սիգարետները՝ որպես ԱՄՆ-ի բանտերում օգտագործվող հիմնական «արժույթ», ասված Է Արիզոնայի համալսարանից սոցիոլոգ Մայքլ Գիբսոն Լայթի թեկնածուական հետազոտության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Իր ուսումնասիրության ընթացքում Գիբսոն Լայթը հարցազրույց Է ունեցել շուրջ 60 բանտարկյալների հետ: Լապշայի՝ որպես բանտային արժույթի օգտագործման միտում Է նկատվում նաեւ թեմայի վերաբերյալ այլ հետազոտություններում, պնդում Է գիտնականը:

«Ռամենը հեշտ Է ճարվում, այն բավականին կալորիական Է: Իսկ բանտարկյալներն իրենց օրերն անցկացնում են՝ զբաղվելով ֆիզիկական աշխատանքով եւ մարզասարքերի վրա»,- նշել Է հետազոտողը Guardian թերթի հետ կայացած զրույցում:

Ինչպես ասված Է հետազոտության մեջ, բանտում ռամենը կարելի Է փոխանակել տարբեր ապրանքներով եւ ծառայություններով: Պահպանման երկար ժամկետի շնորհիվ դրանից իդեալական արժույթ Է ստացվում:

«Այսպես թե այնպես, բանտում ամեն ինչ արվում Է փողով: Այժմ փող Է դարձել ապուրը: Տխուր Է, բայց դա այդպես Է»,- ասել Է բանտարկյալներից մեկը:

Ինչպես կարծում Է Գիբսոն Լայթը, լապշայի՝ մինչեւ բանտային արժույթի կարգավիճակ բարձրանալու պատճառը խնայողության միջոցներն են, որոնք սահմանում են մասնավոր բանտերի վարչությունները: Ինչպես նշում են հետազոտության հերոսները, վերջին տարիների ընթացքում բանտարկյալներին տրվող կերակրի որակն ու քանակը կտրուկ ընկել են:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում