Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Զինված խումբը զենքը վայր դնելու և հանձնվելու որոշում է կայացրել. 1in.am

Զինված խումբը զենքը վայր դնելու և հանձնվելու որոշում է կայացրել. 1in.am

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարություն է արել, որում հայտնել է խմբի հանձնվելու պատրաստակամության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարուժան Ավետիսյանը, զանգահարելով «Առաջին լրատվական», հայտարարության մեջ մասնավորապես նշել է, որ խմբի թվակազմը էապես նվազել է։ Նա մատնանշել է խմբի հետագա քայլերի երկու տարբերակ, որոնք են մարտի բռնվելը, որը հղի արյունահեղութայամբ, կամ՝ հանձնվելը։
Նա նշել է, որ իրենց դեմ կանգնած են մարդիկ, որոնք պարտականություն են կատարում, որոշել են, որ այդ մարդկանց արյունը չեն ուզում:

«Զենքը 20:00-ին վար կդնեք դուրս կգանք և արյունահեղության չենք գնա: Համոզված ենք՝ շուտով նորից հանդիպելու ենք»,- նշել է Ավետիսյանը՝ կոչ անելով ժողովրդին «որոշումը ընդունել՝ դրական քայլ»:

Այս մասին հայտարարվել է նաև Ազատության հրապարակում. այնտեղ հավաքվածներին այս տեղեկությունը փոխանցել է ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am