Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել Սերգո Կարապետյանը

 Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 
նախագահ է նշանակվել Սերգո Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ հաստատվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Խորհրդում են նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալներ Գուրգեն Դումանյանն ու Նունե Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ու խաղողագործության և գինեգործության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:   

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ստեղծվել է կառավարության հունիսի 23-ի որոշմամբ: Հիմնադրամի ստեղծման նպատակով 2016 թվականի ինն ամսում պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 103 մլն 500 հազար դրամ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ լուրջ ակնկալիքներ ունի այս հիմնադրամի ստեղծումից և ավելացրել, որ պետք է աշխատանք տանել, որպեսզի ոլորտի արտադրանքի արտահանումն աճի: «Վրաստանում մեծ արդյունք է գրանցվել նմանօրինակ հիմնադրամի գործունեության արդյունքում: Հինգ ամսվա ընթացքում այնտեղից արտահանվել է մոտ 25 մլն շիշ գինի: Այդ ակնկալիքով մենք ստեղծում ենք այս հիմնադրամը»,- ասել էր վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am