Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԿԽՄԿ-ն ուշադիր հետևում է Խորենացու փողոցի իրադարձություններին

ԿԽՄԿ-ն ուշադիր հետևում է Խորենացու փողոցի իրադարձություններին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուշադիր հետևում է Խորենացու փողոցի իրադարձություններին` հուսալով, որ կգտնվի հանգուցալուծումը և հաշվի կառնվի հարգանքը մարդու կյանքի և արժանապատվության նկատմամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ տեղեկացնելով, որ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությունը մերժել է քաղաքացիական ակտիվիստների խմբի կողմից կազմակերպությանն ուղղված երկու դիմումները, որոնցում նրանք խնդրում էին, որպեսզի ԿՄԽԿ-ն միջազգային կառույցի կարգավիճակով ներգրավվի ՊՊԾ գնդում կատարվող գործընթացներին:

«Մենք ուշադիր հետևում ենք Խորենացի փողոցում կատարվող իրադարձություններին` հուսալով, որ կգտնվի հանգուցալուծումը և հաշվի կառնվի հարգանքը մարդու կյանքի և արժանապատվության նկատմամբ: ԿԽՄԿ-ն, 1992 թվականին հիմնվելով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի տարածքում, իրականացնում է իր մարդասիրական առաքելությունը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ: Այստեղ մեր ուշադրության կենտրոնում են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են անհայտ կորած անձանց, նրանց ընտանիքներին, պատերազմից տուժածներին, ռազմագերիներին, միջազգային սահմանի, շփման գծում ապրող մարդկանց, ինչպես նաև՝ մարդու միջազգային իրավունքների խթանման հարցերը: Այն ժամանակ, երբ իրավասու կլինենք, եւ կիրառելի կլինի մեր աշխատանքների շրջանակը, մենք կներգրավվենք այս գործընթացներում»,- ասաց Զառա Ամատունին:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներքին զինված ընդհարումների շրջանակներում, նորից լինելով կողմերի միջև երկխոսության մեջ, կարողանում է ներկայացնել և գործել որպես միջնորդ, ինչպես օրինակ Սիրիայում եւ Եմենում: «Օրինակ` ղարաբաղյան հակամարտության շրջանակում Կարմիր Խաչը ներգրավվում է որպես չեզոք կողմ, որը երկխոսություն է վարում իշխանությունների հետ՝ ուշադրության կենտրոնում պահելով մարդասիրական հարցերը: Կարող է լինել ոչ միջազգային հակամարտություն՝ ներքին զինված ընդհարումներ, որոնց շրջանակում այն նույնպես կարող է գործել որպես միջնորդ: Ներքին զինված ընդհարումների, քաղաքացիական պատերազմների ժամանակ կազմակերպությունն ունի աշխատանքի իր մանդատը և կարող է կատարել միջնորդի իր դերակատարումը »,-նշեց Զառա Ամատունին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am