Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դավութօղլուն խոստովանել է, որ իր հրամանով է խոցվել ռուսական Սու-24-ը

Դավութօղլուն խոստովանել է, որ իր հրամանով է խոցվել ռուսական Սու-24-ը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոստովանել է, որ ռուսական Սու-24-ը  խոցվել է իր հրամանով: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդում է, որ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հենց ինքն է հրամայել խոցել ռուսական Սու-24 ռմբակոծիչը անցած տարվա նոյեմբերին: Նա նշել է, որ այդ հրամանը ընդհանուր էր Թուրքիայի օդային տարածքի անվտանգությունը ապահովելու համար: «Հոկտեմբերյան հրահանգը տարածվել է Թուրքիայի օդային սահմանը առանց թույլատվության հատող ոչ միայն սիրիական, այլև  բոլոր ինքնաթիռների վրա»,- հայտարարել է նախկին վարչապետը: Դավութօղլուի խոսքով` նա նման հրաման է տվել այն ժամանակ, երբ Սիրիայում գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռները շարունակական խախտումներ են իրականացրել:

2015թ. նոյեմբերի վերջում թուրքական ռազմաօդային ուժերը Սիրիայի տարածքում խոցել են ռուսական Սու-24-ը: Այս դեպքից հետո Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում մի շարք տնտեսական սահմանափակումներ է մտցրել: 2016թ. հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուս օդաչուի ընտանիքից կատարվածի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am