Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Զինված խմբի հանձնված անդամներ Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի նկատմամբ դեռ մեղադրանք չի առաջադրվել

 Զինված խմբի հանձնված անդամներ Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի նկատմամբ դեռ 
մեղադրանք չի առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված խմբի` իրավապահներին հանձնված անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը ներգրավված են որպես կասկածյալ, նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց նրանց պաշտպան Լուսինե Հակոբյանը: Փաստաբանը տեղեկացրեց, որ Եղիազարյանն ԱԱԾ մեկուսարանում է, Հակոբյանը` Ձերբակալվածների պահման վայրում: Պաշտպանը նշեց, որ երկուսի համար էլ միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն իրականացվի:

Համաձայն ոստիկանության` Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 27-ին իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am