Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել գիշերը ՊՊԾ գնդի տարածքում իրադարձությունների վերաբերյալ

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել գիշերը ՊՊԾ գնդի տարածքում 
իրադարձությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, որ պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հրաձգության ժամանակ ակտիվ կրահոցներ են արձակվել գունդը գրաված զինված խմբի անդամների կողմից:  Այս տեսանյութով ոստիկանությունը հակադարձում է զինված խնբի անդամների կողմից շրջանառության մեջ դրված վարկածին այն մասին, որ խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը վիրավորվել է, երբ հանձնելու է գնացել զինված խմբի վիրավոր անդամին, իսկ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը ձերբակալվել են, երբ ցանկացել են պատգարակ հանել վիրավոր ընկերներին տանելու համար: Այնինչ, տեսանյութում հստակ երևում է զինված խմբի անդամներից մեկի հանձնվելու պահը` ձեռքերը վերև պարզած:

«Որոշ անձինք, իբր հղում անելով զինված խմբի անդամներին, կեղծ տեղեկություններ են տարածում ՊՊԾ գնդում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Ներկայացվող տեսանյութում իրականությունն ու փաստերն են»,-նշել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պես Աշոտ Ահարոնյանը:

Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 27-ին իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Հրաձգությունը դադարել է, և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար: 

Հուլիսի 27-ի առավոտյան զինված խումբը պատանդ է վերցրել վիրավորներին օգնության հասած բժիշկների խմբին` երեք տղամարդու և մեկ կնոջ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am