Պավել Մանուկյանն ու որդին վիրահատվում են
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պավել Մանուկյանին ու որդուն այս պահին վիրահատում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց:
Պավել Մանուկյանի ու որդու կյանքին վտանգ չի սպառնում:
Հուլիսի լույս 27-ի գիշերը պարեկապահակային ծառայության գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է, և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար: Խորենացու փողոցում հավաքվածների մեջ սուտ լուրեր տարածվեցին՝ իբր Պավել Մանուկյանը մահացել է:
Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում