Շանթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն
12:27, 25 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնից, մրցումային վերջին օրը մրցագորգ էն դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամ 54 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշն եզրափակչում տուշեով հաղթել է վրացի Իրակլի Ձմիստարիշվիլուն:
Մինչ եզրափակիչ հասնելը Խաչատրյանը պարտության էր մատնել ռուս, մոլդովացի, լեհ և թուրք ըմբիշներին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում