Շանթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

12:27, 25 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնից, մրցումային վերջին օրը մրցագորգ էն դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամ 54 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշն եզրափակչում տուշեով հաղթել է վրացի Իրակլի Ձմիստարիշվիլուն:

Մինչ եզրափակիչ հասնելը Խաչատրյանը պարտության էր մատնել ռուս, մոլդովացի, լեհ և թուրք ըմբիշներին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի պատանեկան առաջնությունում  նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:


© 2009 ARMENPRESS.am