Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի 64 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ

Գեղարքունիքի մարզի 64 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի 64 համայնքներում ՏԻՄ ընտրությունները կկայանան այս տարվա հոկտեմբերի 2-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեողարքունիքի մարզի թիվ 22,23, 24 ընտրատարծքային ընտրական հանձնաժողովներից, համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ կկայանան  Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սեւան, Ճամբարակ քաղաքներում, Բերդկունք, Գանձակ, Լանջաղբյուր, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիրգյուղ, Հայրավանք, Նորատուս, Աստղաձոր, Վերին Գետաշեն, Երանոս, Լիճք, Ծակքար, Մադինա, Վաղաշեն, Վարդաձոր, Գեղամավան, Ծաղկունք, Ծովագյուղ, Վարսեր, Անտառամեջ, Դպրաբակ, Ձորավանք, Վահան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կարճաղբյուր, Կուտական, Մեծ Մասրիկ, Նորակերտ, Սոթք ,Վարդենիկ գյուղական համայնքներում:

Միայն համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանան Սարուխան, Լճաշեն, Սեմյոնովկա, Չկալովկա, Նորաշեն, Թթուջուր, Կալավան, Մարտունի, Ջիլ, Ախպրաձոր, Լճավան, Վերին Շորժա, Ջաղացաձոր, Արծվանիստ, Գեղամասար, միայն ավագանու ընտրություններ՝ Գեղարքունիք, Լճափ, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն, Ծովասար, Ձորագյուղ, Աղբերք, Ակունք, Փոքր Մասրիկ, Զոլաքար գյուղերում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am