Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանաբնակների 92.7 տոկոսը վստահ է` սահմանը հսկող զինված ուժերը կարող են հակահարված տալ Ադրբեջանին

Հայաստանաբնակների 92.7 տոկոսը վստահ է` սահմանը հսկող զինված ուժերը կարող են 
հակահարված տալ Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմից մեկ ամիս հետո անցկացված հետազոտության արդյունքներով Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը վստահ է, որ ՀՀ զինված ուժերն ու ԼՂՀ պաշտպանության բանակն ունակ կլինեն հակահարված հասցնելու ադրբեջանական բանակի գործողություններին դրանց կրկնության դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության հետազոտության արդյունքները:

Մասնավորապես, հարցվողների 61.4 տոկոսն ասել է` «լիովին վստահ եմ, որ հակահարված կտան», 31.3 տոկոսը` «ավելի շուտ վստահ եմ»: Ընդհանրապես վստահ չէ հարցվողների 0.7 և ավելի շուտ վստահ չէ 4.8 տոկոսը:

«Ինչպես եք գնահատում ﬔր բանակի պատրաստվածությունը, հմտությունը նման լայնածավալ հարձակմանը հակազդելու տեսանկյունից» հարցին 40.1 տոկոսը պատասխանել է` «լիովին պատրաստված է», 44.3 տոկոսը` «ավելի շուտ պատրաստված է», այսինքն` 84.4 տոկոս պատրաստված են համարում: Միայն 11.1 տոկոսը պատասխանել է «ավելի շուտ պատրաստված չէ» և 3.3 տոկոսը` «ընդհանրապես պատրաստված չէ»:

1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ն ամենացածր, իսկ 5-ն աﬔնաբարձր գնահատականն է, հարցմանը մասնակցածները գնահատել են քառօրյա պատերազﬕ ընթացքում «քաղաքացիների` բանակին օգնելու պատրաստակամությունը»` 4.9 բալ, «զինծառայողների մարտական ոգին»` 4.9 բալ, «զինծառայողների ռազմական պատրաստվածությունը»` 4.6 բալ և «ՀՀ պաշտպանության բանակի և ԼՂՀ բանակի անհրաժեշտ ռազմատեխնիկայով հագեցվածությունը»` 3.2 բալ:

Հարցվողների մեծամասնության կարծիքով` Ադրբեջանը նախահարձակ է եղել  արտաքին ուժերի թելադրմամբ`46.7 տոկոս, 32.5 տոկոսն էլ կարծում է, որ Ադրբեջանը հրահրում է պատերազմական իրավիճակ, որպեսզի զսպի, քողարկի ներքին խնդիրները: 27.5 տոկոսի կարծիքով` Ադրբեջանը, գիտակցելով, որ տանուլ է տալիս բանակցության գործընթացում, փորձում է պատերազﬕ ﬕջոցով լուծել հարցը:  

Ինչ վերաբերում է ուղղորդմանը, ապա հարցվողների 81.3 տոկոսը կարծում է, որ դա արվել է Թուրքիայի կողմից, 17.2 տոկոսը` Ռուսաստանի կողմից, 14.5 տոկոսն էլ համարում է, որ ուղղորդումը եղել է ԱՄՆ-ի կողմից: 33 տոկոսը վստահ է, որ Ադրբեջանն իր նախաձեռնությամբ է սանձազերծել ռազմական գործողությունները:

Հետազոտությունն անցկացվել է մայիսի 13-24-ը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 1106 մարդու շրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am