Արցախ

Ադրբեջանական բանակն առաջնային գծի հարավային ուղղությամբ ականանետ է կիրառել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական բանակն առաջնային գծի հարավային ուղղությամբ ականանետ է կիրառել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 28-ի լույս 29-ի գիշերըօպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական բանակը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնում մարտական դիրքերի հուսալի պահպանություն»:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում