Իրանը Հայաստանին ավիավառելիք կմատակարարի
16:43, 28 Մայիս 2016
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը նախատեսում է այս տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել ավիավառելիք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Irna գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի նավթամթերքների ազգային ընկերության ղեկավար Իսմայիլ Հիշամ Ֆիրուզը: Ըստ նրա` Իրանը ծրագրում ավիակերոսին արտահանել ոչ միայն Հայաստան, այլ նաև Աֆղանստան, Իրաքյան Քուրդիստան, Տաջիկստան:
Իրանը նախատեսում է էապես ավելացնել ավիավառելիքի արտահանման ծավալները: Սեպտեմբերից կավելացվի նաև արտերկիր բենզինի արտահանումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում