Իրանը Հայաստանին ավիավառելիք կմատակարարի

16:43, 28 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը նախատեսում է այս տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել ավիավառելիք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Irna գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի նավթամթերքների ազգային ընկերության ղեկավար Իսմայիլ Հիշամ Ֆիրուզը:  Ըստ նրա` Իրանը ծրագրում ավիակերոսին արտահանել ոչ միայն Հայաստան, այլ նաև Աֆղանստան, Իրաքյան Քուրդիստան, Տաջիկստան:

Իրանը նախատեսում է էապես ավելացնել ավիավառելիքի արտահանման ծավալները: Սեպտեմբերից կավելացվի նաև արտերկիր բենզինի արտահանումը:   


© 2009 ARMENPRESS.am