Life

Շունն արդեն մեկ շաբաթ սպասում է տիրոջը Ռուսաստանի օդանավակայաններից մեկում

2 րոպեի ընթերցում

Շունն արդեն մեկ շաբաթ սպասում է տիրոջը Ռուսաստանի օդանավակայաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիրոջ վրադարձին սպասող շունն արդեն մեկ շաբաթ է ապրում է Պետրոպավլովսկ-Կամչատսկի օդանավակայանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Լենտա.ռու»-ն գրում է, որ օդանավակայանի ներկայացուցիչը պատմել է, որ շունը շրջում է օդանավակայանի հրապարակով և դիմավորում Կամչատկա ժամանած ուղևորներին: Շանը խնամակալության տակ վերցրած կամավորների խոսքով՝ շան տերը թողել է նրան օդանավակայանում, քանի որ տեղափոխման համար չուներ բավականաչափ գումար և համապատասխան թղթեր:

«Շանը չեն թողել բարձրանալ ինքնաթիռ, և տերը մեկնել է առանց իր հավատարիմ ընկերոջ, որը հիմա սպասում է նրա վերադարձին»,- ավելացնում է գործակալության զրուցակիցը:

Ինչպես ընդգծել են Կամչատկայի օդանավակայանի աշխատակիցները, շունը բարյացակամ է, չի աղմկում և ուրախությամբ մարդկանցից սնունդ է ընդունում, առաջին հերթին՝ մսեղեն: Սոցցանցերում նրան տվել են «Կամչատկայի Հատիկո» անունը և փորձում են նրա համար նոր տուն գտնել:

Շան հովանավարությունն իր վրա է վերցրել «Հույսի կղզի» ապաստարանը: Կամավորների խոսքով՝ «Հատիկոյի» տիրոջը գտնել դեռ չի հաջողվել, բայց փոխարենը Ռուսաստանի տարբեր ծայրերից մարդիկ զանգում են՝ ցանկանալով վերցնել շանը:

Դրան զուգահեռ, եթե հաջողվի գտնել շան տիրոջը, կամավորները պատրաստ են ձևակերպել համապատասխան անասնաբուժական փաստաթղթերը և վճարել թռիչքի համար: Շանը Մոսկվա ուղարկելն արժի մոտ 10 հազար ռուբլի:

Հատիկոն ակիտա-անու ցեղատեսակի շուն է, որ Ճապոնիայում համարվում է հավատարմության խորհրդանիշ:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում