Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Կենսական անհրաժեշտություն է պետական միջոցները խնայողաբար ծախսելը. Սերժ Սարգսյան

 Կենսական անհրաժեշտություն է պետական միջոցները խնայողաբար ծախսելը. Սերժ 
Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսական անհրաժեշտություն է պետական միջոցները խնայողաբար ծախսելը: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին օդանավում այցը լուսաբանող լրագրողներին հետ զրույցում ամփոփելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախաձեռնությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպումը:

«Ո՞վ է ասում, որ նախկինում մենք այդ ցանկությունը չենք ունեցել: Իհարկե, պետք է դա անել: Մեզնից յուրաքանչյուրը, լինի գործադիր, թե օրենսդիր, թե դատական օղակ, պետք է հասկանա, որ ամեն օր պետք է մտածել բարելավումների մասին: Մեկ անգամ չէ, որ դրա մասին խոսել ենք: Պարտադիր չէ, որ այդ չորսօրյա պատերազմը լիներ ու նոր խոսենիք բարեփոխումների մասին: Փետրվարի 12-ին ես ելույթ եմ ունեցել, վստահ եք, որ չէի կարող ապրիլի սկզբի իրադարձությունները կանխատեսել, խոսել եմ փոփոխությունների մասին: Երբ մենք նախաձեռնում էինք սահմանադրական բարեփոխումները, դա նշանակում է փոփոխությունների սկիզբ: Փետրվարը հաջորդ փուլն էր, անկախ նրանից  ռազմական գործողություններ են եղել, թե ոչ, այդ փոփոխությունները պետք է ընթանան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, շատերը բավարարած չեն այդ փոփոխությունների տեմպերով, բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ կտրուկ փոփոխությունները որևէ լավ հանգրվանի չեն հասցնի:

«Տեսնում եք փոփոխություններ տնտեսության, վերաբերմունքի մեջ, մյուս կողմից ռազմական գործողություններ են, արդյո՞ք դրանք համատեղելի են: Միշտ էլ կարելի է իշխանութուններին կշտամբանք ուղղել նրանց դանդաղկոտության կամ ենթադրյալ դանդաղկոտության համար: Բայց դրա լավագույն չափորոշիչը խնդրին համեմատության մեջ նայելն է: Ճիշտ ճանապարհը դա է»,-հավելել է նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am