Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին

Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստի շրջանակներում Շիրակի մարզի նախկին ոստիկանապետը չի դատակոչվի դատարան:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 6-ին կայացած դատական նիստի  ընթացքում   դատարանը մերժեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանների միջնորդությունը՝ գործով 2 նոր վկաներ ներգրավելու մասին: Խոսքը վերաբերում է Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան  Նադարյանին և Վալերի Պերմյակովի հորը՝ Պավել Պերմյակովին:  Դատարանը նրանց որպես վկաներ ներգրավվելու միջնորդությունը մերժեց՝ բավարար հիմքեր չլինելու պատճառով:

Դատարանին ներկայացվեց ևս մեկ միջնորդություն այս անգամ Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինի վերաբերյալ: Այս միջնորդության մասով դատարանը որոշեց սպասել մինչև հաջորդ դատական նիստը՝ քանի որ նախորդ նիստերի ժամանակ ՇՄ առաջին ատյանի դատարանը դիմել էր ՌԴ  վերջինիս գտնվելու վայրը պարզելու նպատակով:  Նիկիշինի  գտնվելու հասցեն ճշգրտելուց հետո նոր որոշում կկայացվի միջորդության վերաբերյալ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am