Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Առանց ԼՂՀ մասնակցության մշակված որևէ փաստաթուղթ կենսունակ չէ. Կարեն Միրզոյան

Առանց ԼՂՀ մասնակցության մշակված որևէ փաստաթուղթ կենսունակ չէ. Կարեն Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր փաստաթուղթ, որի մշակմանը ԼՂՀ-ն չի մասնակցել, կենսունակ չէ: Այդ մասին eadaily.com-ին տված հարցազրույցում նշել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով հարցին` ինչպիսի՞ն է ԼՂՀ դիրքորոշումը «մադրիդյան սկզբունքներ»-ի փաստաթղթի նկատմամբ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է մասնակցի բանակցային պրոցեսին որպես լիարժեք կողմ և իր անմիջական մասնակցությունն ունենա հակամարտության վերջնական կարգավորման փաստաթղթի մշակմանը՝ գաղափարների քննարկման սկզբից, կարգավորման մոտեցումներից մինչև ստորագրում և խաղաղ պայմանագրի իրականացում: Այլապես, յուրաքանչյուր փաստաթուղթ, որի մշակմանը ԼՂՀ-ն չի մասնակցել, կենսունակ չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Միրզոյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության  միջազգային ճանաչմանն ուղղված քայլերին՝ Միրզորյանն ասել է, որ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն Արցախի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է: «ԼՂՀ ժողովուրդը վճռական է ժողովրդավարական նորմերի հիման վրա կառուցելու և ամրապնդելու իր պետականությունը: Այս ուղղությամբ ձեռքբերումները թույլ են տվել ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացում հասնել դրական գործընթացների:    

Ամերիկյան 7 և Ավստրալիայի մեկ նահանգ, ինչպես նաև Բասկերի խորհրդարանը ընդունել են ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին աջակցելու բանաձև: Արցախի միջազգային ճանաչումը ոչ միայն լրացուցիչ ազդակ կհաղորդի արցախյան պետականության, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը,  այլ նաև դրական ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: ԼՂՀ միջազգային ճանաչումը նաև թույլ կտա վերջ դնել Ացախը և նրա ժողովրդին ոչնչացնելու Արբեջանի  անդադար փորձերին և կապահովի ողջ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»,- ընդգծել է Կարեն Միրզոյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am