Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրն այցելել է «Թումո»

Շառլ Ազնավուրն այցելել է «Թումո»

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով Հայաստանում է գտնվում «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության առիթով, Երևանում այցելել է ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թումո»-ից տեղեկացրնում են. «Նա շրջեց կենտրոնով, այցելեց նկարչության և երաժշտության դասընթացները, դիտեց ուսանողների աշխատանքներից մի քանիսը և շփվեց թումոցիների հետ: Ազնավուրին շատ դուր եկան «Թումո»-ի ուսանողների աշխատանքները՝ լուսանկարները, դիզայներական գործերը և հատկապես «Թումո»-ի ստարտափ Yelling Animation Studio-ի՝ Ցեղասպանությանը նվիրված կարճ անիմացիաները: Նա նշեց. «Տարիներ առաջ նման բան Հայաստանում չկար, շատ լավ գործ եք անում»»։



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am