Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության ցավն է. Ջորջ Քլունի

Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության ցավն է. Ջորջ 
Քլունի

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության մի մասն է, սակայն այն ոչ միայն հայության, այլև ամբողջ մարդկության ցավն է: «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում այս մասին ասաց հոլիվուդյան աշխարհահռչակ  դերասան Ջորջ Քլունին: «Մենք տեսնում ենք, որ բավականին երկարատև պայքար է գնում, որպեսզի հնարավոր լինի հասնել այն բանին, որ իրերը կոչվեն իրենց անուններով: Մենք տեսնում ենք, որ հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու առումով քայլեր արվում են, սակայն արվում են ավելի դանդաղ, այդ պայքարն ավելի երկար է շարունակվում, քան պետք է լիներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քլունին:

Քլունին շեշտեց, որ անհնար է հերքել այն, ինչ տեղի է ունեցել, իսկ 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն է: «Գիտեք, Հոլոքոստից հետո անընդհատ լսել ենք «այլևս երբեք» արտահայտությունը, սակայն դրանից հետո եղել են Ռուանդայի, Կամբոջայի, Բոսնիայի, Դարֆուրի ցեղասպանությունները»,- ասաց Քլունին:

Անդրադառնալով նիստը վարողի հարցին, թե ի՞նչն է իրեն ստիպել օգնել Դարֆուրի ցեղասպանությունից տուժած անձանց, Քլունին ընդգծեց, որ ինքն ԱՄՆ-ում մեծացել է մի ժամանակահատվածում, երբ մարդու իրավունքների պաշտպանության համար լուրջ զարգացումներ ու շարժումներ էին լինում: «Այս ամենը տեսնելով՝ չես կարող ուղղակի անտեսել ու մեջքով շուռ գալ: Պետք է ասեմ, որ փառքը խեղդող է, երբ քեզ անընդհատ հետևում են տեսախցիկները: Սակայն երբ ես կարդացի հոդվածներ Դարֆուրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոշեցի, որ այդ տեսախցիկները պետք է հետևեն ոչ միայն ինձ, այլ նաև դրանց միջոցով մենք պետք է բարձրաձայնենք այնտեղ տեղի ունեցողի մասին»,- նշեց նա:

Նա նաև ուրախությամբ նկատեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան ու շատ ուրախ է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու համար: «Ես շատ ուրախ ու հպարտ եմ, որ այստեղ եմ գտնվում, մասնակցում եմ այս հոյակապ միջոցառմանը»,- եզրափակեց Քլունին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am