Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Առողջական ծանր վիճակում գտնվող Լևոն Հայրապետյանին տեղափոխել են բանտախուց, որում կալանավորները հերթով են քնում

Առողջական ծանր վիճակում գտնվող Լևոն Հայրապետյանին տեղափոխել են բանտախուց, որում 
կալանավորները հերթով են քնում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել գործարարի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում: 

Փաստաբանն արդեն բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն մինչև նոր լսումները Լևոն Հայրապետյանին պետք է դեռ պահպանել ապրելու կարողությունը:

Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար ԼևոնՀայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում լրջագույն սպառնալիք են նրա կյանքին»:

Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանն ապրիլի 14-ին Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Դատարանը որոշում է կայացրել Լևոն Հայրապետյանին մեղավոր ճանաչել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ կետով և դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Դատարանը Լևոն Հայրապետյանին մեղավոր է ճանաչել 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ: Հետաքննության վարկածով Հայրապետյանը՝ փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ, Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար Է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը աջակցելու խոստումով, սակայն իրապես չէր կարող ազդել դատավճռի վրա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am