Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ոստիկանությունն ահազանգ է ստացել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա հարձակման մասին

Ոստիկանությունն ահազանգ է ստացել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան 
վրա հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ոստիկանությունն ահազանգ է ստացել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա հարձակման մասին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։

«Օպերատիվ քննչական խումբը ներկայումս դեպքի վայրում է, կատարվում են համապատասխան աշխատանքներ»,- ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը Yerkirmedia.am-ին տեղեկացրել է, որ Քոչարյանն այժմ հանրապետությունում չէ, մեկնել է Մոսկվա՝ անձնական գործերով։

Շրջանառվում են տեղեկություններ, որ նախկին նախագահի տան ուղղությամբ նռնակ է նետվել, սակայն այս տեղեկության հաստատում կամ հերքում ոստիկանությունն առայժմ չի տվել։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am