Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՊՆ-ն նոր տեղեկանք է հրապարակել ապրիլի 2-13-ն ընկած ժամանակահատվածում կորուստների մասին

ՊՆ-ն նոր տեղեկանք է հրապարակել ապրիլի 2-13-ն ընկած ժամանակահատվածում 
կորուստների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկանք է հրապարակել ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանքում նշվում է. 

«Մարտական կորուստներ՝

ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ`

սպաներ՝ 15,

պայմանագրային զինծառայողներ՝ 15,

ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34,

աշխարհազորայիններ՝ 11,

պահեստազորայիններ՝ 2,

Ընդհանուր` 77 զոհ:

Անհայտ կորած `

1 սպա` կապիտան Գաբոյան Արգիշտի Արծվիի:

Ոչ մարտական կորուստներ՝

ապրիլի 2-13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում կորուստները կազմել են.

զինծառայողներ՝ 9,

աշխարհազորայիններ՝ 2,

հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված ԼՂՀ խաղաղ բնակիչներ՝ 4,

Ընդամենը` 15 զոհված/մահացած:

Ընդհանուրը` 92 զոհված/մահացած»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am