Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիան զենք է մատակարարում «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը

Թուրքիան զենք է մատակարարում «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան շարունակում է զենք մատակարարել տարածաշրջանում ակտիվ գործունեություն ծավալած «Ալ Նուսրա» իսլամիստական ահաբեկչական խմբավորմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի անդամ Սերգեյ Ռուդսկոյը:

«Թուրքիան ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրայով զենք է մատակարարում «Ալ Նուսրա»-ին», -ասել է Ռուդսկոյը:

Նա ասել է, որ չնայած հայտարարված զինադադարին, Թուրքիան վերջ չի դրել «Ալ Նուսրա»-ին զենքի մատակարարմանը եւ նրա մարտիկների հովանավորմանը:

Նշելով, որ «Իսլամական պետության» (ԻՊ) հետ համագործակցող ջիհադական կազմակերպությունները շարունակում են Հալեպի մոտ գտնվող Շեյխ Մաքսուդ եւ Զագրա քաղաքների վրա հարձակումները, Ռուդսկոյն ասել է, որ եթե այդ հարձակումները հաջողություն ունենան, ապա Սիրիայի հյուսիսը կհայտնվի դժվար վիճակում:

Sputnik-ը հայտնում է, որ դրա հետ միասին, Ռուսաստանը հայտարարել է, որ Հալեպի ամբողջությամբ ազատագրման հետ կապված ծրագիր դեռեւս չունեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am