Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո 
Կաթողիկոսի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ին հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանդիպման ընթացքում քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները կարևորել են պետություն-եկեղեցի ջանքերի համատեղումը՝ ի նպաստ համազգային կարևորագույն խնդիրների ու առկա մարտահրավերների լուծման: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ՀՀ Նախագահի հետ խոսել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն իրենց առաջիկա այցի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am