Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Յոթնյակի» ԱԳ նախարարները Հիրոսիմայում հռչակագիր են ընդունել միջուկային զինաթափման մասին

«Յոթնյակի» ԱԳ նախարարները Հիրոսիմայում հռչակագիր են ընդունել միջուկային զինաթափման մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յոթնյակի» երկրների ԱԳ նախարարները հռչակագիր են ընդունել միջուկային զինաթափման եւ չտարածման վերաբերյալ, որն ստացել Է Հիրոսիմայի հռչակագիր անվանումը: Համապատասխան փաստաթուղթը հաստատվել Է Հիրոսիմայում կայացած հանդիպման արդյունքների հիման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Այս պատմական հանդիպմանը մենք հավաստում ենք մեր հավատարմությունը բոլորի համար առավել անվտանգ աշխարհի որոնմանը, ինչպես նաեւ միջուկային զենքից զերծ աշխարհի համար պայմանների ստեղծմանը»,- նշվում Է դրանում: «Ոչ մի պետություն չպետք Է միջուկային փորձարկումներ անցկացնի»,- ասված Է Հիրոսիմայի հռչակագրում:

«Յոթնյակի» երկրների ԱԳ նախարարները նաեւ դատապարտել են Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված միջուկային փորձարկումը եւ բալիստիկ հրթիռների արձակումը: Համապատասխան դիրքորոշումը տեղ Է գտել G7-ի արտաքին գործերի նախարարների ամփոփիչ հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am