Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Խազար»-ը շարունակում է հայտնել ապրիլյան մարտերում ադրբեջանական կողմի կորուստները

«Խազար»-ը շարունակում է հայտնել ապրիլյան մարտերում ադրբեջանական կողմի 
կորուստները

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Ադրբեջանը հասարակությունից թաքցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլյան եռօրյա ռազմական ագրեսիայի հետևանքով կորցրած զինծառայողների պաշտոնական թիվը, «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը, սոցիալական ցանցերում իր կատարած հետազոտությունների հիման վրա հայտնել է, որ ապրիլի 1-6-ին առաջնագծում տեղի ունեցած բախումներում  Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 93 զինծառայող:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadliq.info լրատվական կայքը:

Ըստ «Խազարի»` ոչնչացվածներից 52-ը զինվորներ են, 10-ը` պայմանագրային զինծառայողներ, 10-ը` ենթասպա, 21-ը` սպաներ: «Խազարին» հայտնի է դարձել ադրբեջանական կողմից 21 վիրավոր զինծառայող լինելու մասին եւս:

ԼՂՀ ՊԲ տվյալներով, ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am