Արցախ

Վիեննայում սրճարանի առաջին տերերն ու Ավստրիայի հպարտ քաղաքացիները. հայ համայնքի անցյալն ու ներկան

5 րոպեի ընթերցում

Վիեննայում սրճարանի առաջին տերերն ու Ավստրիայի հպարտ քաղաքացիները. հայ համայնքի անցյալն ու ներկան

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում 6-7 հազարանոց հայկական համայնքը ներկայացված է տեղի մի քանի խոշոր քաղաքների հասարակական, մշակութային, ինչպես նաև տնտեսական կյանքում: Վիեննայում հայերի հաստատման մասին վկայությունները դեռ 17-րդ դարի վերջերին են պատկանում: Սուրճի հարուստ ավանդույթներով հայտնի Վիեննայում առաջին սրճարանը պատկանել է հայի, ով, միապետներից թույլտվություն ստանալով, առաջինն է սուրճ ու թեյ ներմուծել Վիեննա: Ավստրիայում բնակվող հայկական համայնքի գործունեության, առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի հետ: Նրա խոսքով` Ավստրիայում կա մեկ համայնք` եկեղեցական համայնքը, ու հայրեը համախմբված են եկեղեցու շուրջ, որն էլ ենթարկվում է Էջմիածնին և կոչվում Կենտրոնական Եվոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակություն, կենտրոնը Վիեննան է: «Ամբողջ Ավստրիայում հաշվվում է մոտ 6-7 հազար հայություն և մեծամասնությունը` գրեթե 3-4 հազարը, ապրում են Վիեննայում: Համայնքներ ունենք Գրաց, Բրեգենց, Ինսբրուք քաղաքներում, բայց կենտրոնը Վիեննան է: Այստեղ գործում է Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցին, որին կից` Հովհաննես Շիրազ դպրոցը, ուր սովորում է 140 աշակերտ: Դպրոցում սովորում են հայոց լեզու, գրականություն, կրոն, հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, հայրենագիտություն, երգ-պար»,-տեղեկացրեց Հայր Տիրանը:

Հարցին ի պատասխան, թե ինչ դերակատարություն ու ներկայացվածություն ունեն հայերը Ավստրիայի կյանքում` հոգևորականը նշեց. «Գրեթե բոլոր բնագավառներում հայերը ներկա են` գիտնականներ, փաստաբաններ, ուսուցիչներ, դասախոսներ, բժիշկներ, մտավորականներ, արվեստագետներ: Հայկական ներկայությունը Ավստրիայում հիշատակվում է դեռևս 17-րդ դարի վերջից` 1683 թվականին, երբ թուրքերը Եվրոպան գրավելով եկան-հասան Վիեննայի մատույցները, այդ ժամանակ թուրքահպատակ հայեր եկան ու հաստատվեցին այստեղ»,-ասաց մեր զրուցակիցը:

Հայր Տիրանն ուշագրավ է համարում այն, որ Վիեննայի առաջին սրճարանը հայի է պատկանել: «Վիեննան իր սուրճի ավանդույթներով ու սրճարաններով հարուստ քաղաք է: Այստեղ կարող ես 20-30 տեսակի տարբեր սուրճեր համտեսել, ու շատ հետաքրքրական փաստ է այն, որ առաջին սուրճ ներմուծողը Ավստրիա եղել է հայ: Այսօր քաղաքի կենտրոնում մի փոքրիկ սրճարան կա, որտեղ մտնելիս մարմարե տախտակի վրա կտեսնես` «Սա քաղաքի հնագույն սրճարանն է, պատկանել է Հովհաննես Դիոդատուր կամ Աստվածատուրին, այսինքն` Հովհաննես Աստվածատրյանին: Նա եղել է թուրքահպատակ, բայց ազգությամբ հայ, երբ եկել է Վիեննա, միապետներից խնդրել է թույլտվություն, որ կայսրության մեջ թեյ ու սուրճ ներուծի: Նա հատուկ կայսերական հրովարտակով այդ իրավունքը ստացել է: Նույն մարդը սուրճ է ներմուծել Պրահա, Բրատիսլավա ու Բուդապեշտ, փաստորեն այն ժամանակ մենատեր է եղել»,-նկատեց հոգևորականը` շեշտելով, որ Ավստրիայում ապրում ու գործում են առևտրականներ, ոսկերիչներ, բանկային համակարգում աշխատողներ: Ունենք բավականաչափ հայ ուսանողներ, հատկապես Հայաստանից, ովքեր բարձրագույն ուսումն են շարունակում երկրի համալսարաններում:

Տիրան աբեղա Պետրոսյանի գնահատմամբ` ավստրիացիները սկսել են խոսել Հայաստանի, Հայոց ցեղասպանության մասին, և հիշատակման արժանի է այն, որ այդ թեմայով առաջին վեպը ծագումով հրեա, ավստրիացի Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուր օրն» է:

Հայր Տիրանը տեղեկացրեց, որ առաջիկա ապրիլի 24-ին Ինսբրուք քաղաքի Կենտրոնական հրապարակում նախատեսում են տեղադրել Հայաստանից բերված խաչքար` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ըստ էության խաչքարը նվիրատվություն է հայ համայնքի կողմից քաղաքապետարանին, որն էլ պետք է կանգնեցի այդ հուշարձանը: Նախատեսում ենք մեծ միջոցառում իրականացնել` Մայր տաճարում կլինի պատարագ, այնուհետև տեղի կունենա խաչքարի պաշտոնական բացման, օծան արարողությունը: Հրավիրված են լինելու նահանգապետը, քաղաքապետը, Ավստրիայում Հայաստանի դեսպանը, դիվանագետներ, եկեղեցական ներկայացուցիչներ»,-ասաց Տիրան աբեղա Պետրոսյանը:

Իսկ արդեն հաջորդ կիրակի կկայանան Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի ծխական խորհրդի ընտրություններ:

ԿԳՄՍ նախարարությունը գույքագրել է ԼՂ-ում մնացած մշակութային ժառանգությունը․ կա տվյալների ամբողջական բազա

Մշակույթ

ԿԳՄՍ նախարարությունը գույքագրել է ԼՂ-ում մնացած մշակութային ժառանգությունը․ կա տվյալների ամբողջական բազա

ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ

Արցախ

ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ

ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից վիրավորների թիվն անցնում է 200-ը, մեծ մասի առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր

Արցախ

ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից վիրավորների թիվն անցնում է 200-ը, մեծ մասի առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր

ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր արցախցիներն առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը. Տեղեկատվական շտաբ

Արցախ

ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր արցախցիներն առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը. Տեղեկատվական շտաբ

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախ

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ

Արցախ

Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ. ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբ

Արցախ

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ. ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբ

Արցախից Հայաստան է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորված 23 քաղաքացի

Արցախ

Արցախից Հայաստան է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորված 23 քաղաքացի

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան կտեղափոխվեն անօթևան մնացած ընտանիքները

Արցախ

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան կտեղափոխվեն անօթևան մնացած ընտանիքները

Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրում մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել. Տեղեկատվական շտաբ

Արցախ

Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրում մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել. Տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտի երկու փողոցների բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր

Արցախ

Ստեփանակերտի երկու փողոցների բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում