Պաշտոնական

ՀՀ ԱԺ «Դասական արվեստի տարածում» ծրագրի շրջանակում կայացել է համերգ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ «Դասական արվեստի տարածում» ծրագրի շրջանակում կայացել է համերգ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնած «Դասական արվեստի տարածում» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո, մեկնարկել է փետրվարի 20-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ծրագրի շրջանակում նախատեսվում է դասական արվեստի բոլոր ճյուղերի տարածումը՝ համերգների, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների անցկացմամբ:

Առաջին միջոցառումը, որը հանդիսացել է ծրագրի մեկնարկ, «Ղազարոս Սարյանի» լարային քառյակի դասական երաժշտության համերգն է եղել, որը կայացել է Ստեփանակերտում: Համերգի ընթացքում հնչել են հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, մասնավորապես, ծրագրում ընդգրկված են եղել Կոմիտասի, Ռուբեն Ալթունյանի, Մոցարտի, Աստոր Պիացոլլայի, Շտրաուսի, Պուչինիի ստեղծագործություններից: Առաջին համերգը նվիրվել է Արցախի վերածննդի օրվան:

Համերգին ներկա են գտնվել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, հասարակական ու մշակութային գործիչներ, դասական արվեստի երկրպագուներ:

ՀՀ ԱԺ «Դասական արվեստի տարածում» ծրագիրը կրթական ու դաստիարակչական է, նպատակ ունի Հայաստանի հանրությանը մոտեցնել դասական արվեստի բոլոր ճյուղերին, նրանց մեջ արթնացնել սերն արվեստի նկատմամբ: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Արցախում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ եւ այլն: Միջոցառումներն իրականացվելու են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում